Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց

Ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց

Ինչպես նշում են կազմակերպիչները, ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցել դասընթացներին և վերջում ստացել են հավաստագրեր:

Օրերս Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ առաջին կուրսի 220 ուսանողների համար կազմակերպել էին առաջին բուժօգնության դասընթացներ:

 

Իսկ երեկ դասընթացների կազմակերպիչներին ընդունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Հավանության արժանացնելով նմանատիպ միջոցառումների հաճախակի անցկացումն առաջին կուրսեցիների շրջանում՝ ռեկտորը շնորհակալագրեր հանձնեց դասընթացներին կազմակերպիչներին՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 7 ուսանողի՝ Աիդա Դանիելյանին, Օֆելյա Սամվելյանին, Սարգիս Մխիթարյանին, Անուշ Բուդումյանին, Անի Փիլիպոսյանին, Մերի Մխիթարյանին և Գարեգին Արաջյանին: Ուսանողներն, իրենց հերթին, շնորհակալագիր հանձնեցին ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ամբիոնի վարիչ Կարինե Մալայանին, ով մեծ ուրախությամբ աջակցել էր դասընթացների անցկացմանը:

 

Հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո ռեկտորը զրուցեց ուսանողների հետ, հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ և առաջարկություններ ունեն, խոստացավ աջակցել և ընդառաջել նրանց նմանատիպ յուրաքանչյուր նախաձեռնություն: Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ուսանողներն առաջարկեցին, որպեսզի ամիսը մեկ-երկու անգամ ռեկտորի և ԵՊԲՀ առաջատար մյուս մասնագետների կողմից իրենց համար անցկացվեն «վարպետության դասեր», ինչին Միքայել Նարիմանյանը համաձայնեց մեծ ուրախությամբ:

Սկզբնաղբյուր. ysmu.am
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ